«Նաիրիտ» գործարանի 1800 աշխատակիցներ արդեն ստացել են կառավարության խոստացած աշխատավարձը, իսկ վերջին 600-ը կստանան երկուշաբթի օրը: Այս մասին այսօր, պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին, հայտնել է գործարանի աշխատակիցների համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

 

Հիշեցնենք՝ բավական ժամանակ է, ինչ «Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիաների միջոցով պահանջում էին վճարել իրենց՝ շուրջ երկու տարվա աշխատավարձերը: Կառավարությունն էլ հայտարարում էր, թե գործարանը մասնավոր է, եւ գործադիրը նման գումար չունի:

 

Սակայն երբ ԱՊՀ Միջպետական բանկի հետ ձեռք բերված համաձայնությամբ, գործարանը լքած սեփականատեր Rhinoville Property Limited-ի նկատմամբ իր իրավունքները բանկը զիջեց ՀՀ կառավարությանը և գործարանի աշխատակիցներն էլ պայմանագրեր ստորագրեցին, որով հրաժարվեցին դատարան դիմելու և չստացած աշխատավարձերի դիմաց տույժ-տուգանքներ պահանջելու իրենց իրավունքից, կառավարությունը որոշում կայացրեց վճարել աշխատակիցների աշխատավարձերը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում