Օգոստոսի 2-ին, ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում' «Երեք լճեր» կոչվող տարածքի առաջին լճում, տարեց տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: