Օգոստոսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:

 

Ըստ նախնական տվյալների' 30-35 տարեկան մի կին անցել է կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ցած նետվել: Նրա հետ բանակցություններ է վարում ՃԿԱԿ հոգեբանը:

 

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և հոգեբանի հետ բանակցությունների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է: