Միջուկային ծրագրի շուրջ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված համաձայնագիրն ավելի մեծ հնարավորություններ կստեղծի Եմենի և Սիրիայի հակամարտությունների շուտափույթ կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է օգոստոսի 2-ին ազգային հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ընթացքում:

 

«Եմենի հակամարտության լուծումը քաղաքական է, Սիրիայի խնդրի լուծումը քաղաքական է: Միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Թեհրանի համաձայնագիրը կստեղծի նոր մթնոլորտ, որն ավելի բարենպաստ կլինի»,- ասել է Ռոուհանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: