Երեկ Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությունից հետո «Չելսիի» և «Արսենալի» մարզիչները հայտնվել են հանրության կենտրոնում:

Մոուրինյուն շնորհավորել է «Արսենալի» ֆուտբոլիստներին, իսկ Վենգերը հաղթանակից հետո չի ողջունել Մոուրինյուին և անտարբեր անցել է վերջինիս կողքով: Պորտուգալացին հանդերձարանի ճանապարհին նետել է իր մեդալը տրիբունա:

Հիշեցնենք, որ «յուրահատուկի» թիմը պայքարը զիջել էր նվազագույն հաշվով:

Մոուրինյուի մեդալը բաժին է հասել փոքրիկ երկրպագուին: