«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան այս շաբաթ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտարարել է Marca-ն:

Իսպանական պարբերականի նոր համարը լույս է տեսել «Դե Խեայի շաբաթ» խորագրով:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ դարպասապահի տեղափոխությունն անխուսափելի է և տեղի կունենա հենց այս շաբաթ:

Հիշեցնենք, որ Դե Խեայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է 2016թվականին:

Ավելի վաղ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը խնդրել էր ակումբի ղեկավարությանն արագացնել դարպասապահի տեղափոխությունը մադրիդյան թիմ:

Де Хеа может перейти в «Реал» на этой неделе