Ուշադրություն



Օգոստոսի 4-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:



Հանրապետության տարածքում' օգոստոսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

 

Քամին' հարավային' 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

 

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-6-ին էապես չի փոխվի, 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում' 7-9 աստիճանով:

 

 

 
 
 
Երևանում' օգոստոսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ: