Ճապոնիայի տարածքի զգալի մասում հաստատված շոգի պատճառով հանգստյան օրերին մահացել է վեց, հոսպիտալացվել՝ ավելի քան 3,25 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքի տվյալներին, առավել մեծ թվով տուժածներ են գրանցվել Տոկիոյի, Սայտամայի, Այիթիի և Օսակայի պրեֆեկտուրաներում: Հոսպ իտալացվածների թվում կան մի քանի տասնյակ երեխաներ, 18 մարդ անգիտակից վիճակում է:

 

 

Օգոստոսի 2-ին մի շարք պրեֆեկտուրաներում ջերմաչափերի սյուները գերազանցել են 39 աստիճանի նշագիծը:

 

 

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 2-ին Կիոտոյում և Սայտամայի պրեֆեկտուրայում օդի ջեմասըիճանը կհասնի 37 աստիճանի, Նագոյա և Ֆուկուսիմա քաղաքներում՝ 36, Տոկիոյում՝ 35 աստիճանի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: