Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» ընդունեց «Ռուբինին»:

Դիմակայությունն ավարտվեց մոսկովյան թիմի հաղթանակով` 1:0 հաշվով:

Հանդիպման հաղթական գոլը Զե Լուիշի փոխանցումից հետո 60-րդ րոպեին հեղինակեց Յուրա Մովսիսյանը: 86-րդ րոպեից «Ռուբինը» մնաց տասը հոգով` դաշտից հեռացվեց Օլեգ Կուզմինը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը` Մովսիսյանը 66-րդ րոպեին փոխարինվեց, իսկ Արաս Օզբիլիսը պահեստայինների նստարանին էր:

Մովսիսյանիի գեղեցիկ գոլը կարող եք տեսնել ստորև