Եթե Մովսիսյանին հնարավորություն տաս՝ նա գոլ կխփի: Այս մասին Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում «Ռուբինի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, ասել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը:

«Շատ կարևոր էր երեք միավոր վերցնել: Հաղթանակը գլխավորն էր: Չէի ցանկանում Յուրա Մովսիսյանին փոխարինել, երբ խաղադաշտ դուրս բերեցի Զե Լուիշին: Եթե Յուրային հնարավորություն տաս, ապա նա գոլ կխփի: Նա նաև լավ է խաղում ստանդարտ դիրքերում: Նման տարբերակ ցույց է տվել մարզումների ժամանակ: Կազմն ուժեղացնելու անհրաժեշտությո՞ւն, մեզ բավականացնում է այն կազմը, որն ունենք»,- մարզչի խոսքը մեջբերում է sport-express-ը: