Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն Ինսթագրամում շնորհավորել է Յուրա Մովսիսյանին Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում հեղինակած գոլի համար:

Ֆուտբոլիստը, մասնավորապես, գրել է.

«Գերազանց հաղթանակ, գերազանց նվեր՝ ծննդյանդ օրվա համար, եղբայր»:

Հիշեցնենք, որ մոսկովյան թիմը «Ռուբինին» հաղթել էր նվազագույն հաշվով, և միակ գոլը հեղինակել էր Հայաստանի ազգային ընտրանու հարձակվողը: