Կլիմայի փոփոխությունը մարդկության ապագայի խոշորագույն սպառնալիքն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

 

 

«Մեր ապագայի ու ապագա սերունդների համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան կլիմայի փոփոխությունը,- ասել է Օբաման օգոստոսի 3-ին ելույթ ունենալով Սպիտակ տանը:- Եթե մենք ամեն ինչ ճիշտ չանենք, հնարավոր է՝ չկարողանանք հետ շրջել իրադրությունը, չկարողանանք հարմարվել»:

 

 

«Մենք կարող ենք գործել»,- հավելել է նա, նշելով էներգիայի վերականգնվող աղբյուրների աճը եւ վնասակար արտանետումների կրճատմանն ուղղված մյուս միջոցառումները: Այսպես, վերջին տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ն արտանետումներն ավելի շատ է կրճատել, քան որևէ այլ երկիր, չնայած տնտեսության աճին, ասել է նախագահը: «Բայց գիտությունն ասում է, որ մեզ հարկավոր է անել ավելին»,- հավելել է Օբաման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: