ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի 11-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

2015թ. օգոստոսի 4-ին' ժամը 19 :15-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Ա.Ոսկանյանի վարած «Ինֆինիտի FX» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 2004 թվականին ծնված Վալերի Զոհրաբյանին։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատի հիվանդանոց»:

 

Նույն օրը՝ 04.08.2015թ.-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում՝ 05.08.2015թ.-ին, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Վալերի Զոհրաբյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

 

Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել վարորդի սթափության աստճանը։ Նախաքննությունը շարունակվում է:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Նշենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայի ղեկին եղել է Դատախազության անձնակազմի կառավարման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը, իսկ երեխան եղել է 6-րդ դասարանի աշակերտ: