Audi Cup-2015 մրցաշարի շրջանակներում երրորդ տեղի համար պայքարեցին «Տոտենհեմը» և «Միլանը»:

«Ալյանց Արենայում» տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց Անգլիական թիմի հաղթանակով` 2:0 հաշվով:

«Տոտենհեմի» կազմում 8-րդ րոպեին հաշիվը բացեց Նասեր Շադլին, իսկ 71-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Թոմ Քերոլը:

Նշենք, որ մրցաշարի եզրափակչում միմյանց կհանդիպեն «Ռեալը» և «Բավարիան»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: