wrestling.am  Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազտ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին 46 և 58 կգ քաշայինների մրցամարտերը: Հայաստանը ներկայացնող մասիսցի Արսեն Հարությունյանը եզրափակչում 10:3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ գիորգի Չախիձեին՝ 46 կգ քաշայինների պայքարում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 58 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի արժանացավ արտաշատցի Վազգեն Թևանյանը, ով եզրափակչում պարտության մատնեց թուրք ըմբիշի: Իսկ 100 կգ քաշայինների աշխարհամասի ուժեղագույն պատանու կոչման համար վանաձորցի Հովհաննես Մաղաքյանը կպայքարի ադրբեջանցի Ադրբեջանը ներկայացնող Ալիմոգամեդ Ալիխմաևի հետ: