Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստն ավարտելուց առաջ ասաց, որ ստիպված է նշել այն նախարարների անունները, ովքեր արտերկրում մեր հյուպատոսների և դեսպանների հետ ունեցած հանդիպումների մասին տեղեկություններ են տրամադրում լրատվամիջոցներին:

 

Վարչապետը նշեց ԱՆ Արմեն Մուրադյանի, Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանի և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունները, խնդրելով, որ վերջիններս չխախտեն ԱԳՆ-ի հետ պայմանավոևվածությունը: