ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ առանց լուրջ պատճառի Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, բանակից տարկետման իրավունք չէին տա: «Պետք է հասկանանք հետևյալը, որ վերջին տարիներին մենք բավականին լուրջ աշխատանք ենք կատարել զորակոչի իրականացման շրջանակներում: Նորություն չէ, որ բավականին խստացրել ենք զորակոչի իրականացումը բոլոր հարթություններում, այդ թվում' Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեությունը: Եթե տրվել է տարկետում, ես նույնիսկ տեղյակ էլ չեմ: Դա տրվել է գործող նորմերի շրջանակներում»,- նշեց նախարարը` հավելելով, որ առանց լուրջ խնդիրների տարկետում չի տրվում ոչ ոքի, ով էլ, որ լինի: