Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող մասիսցի Արսեն Հարությունյանը եզրափակչում 10:3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ Գիորգի Չախիձեին՝ 46 կգ քաշայինների պայքարում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 54 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացավ արտաշատցի Վազգեն Թևանյանը, ով եզրափակչում պարտության մատնեց թուրք ըմբիշի: Իսկ 100 կգ քաշային, վանաձորցի Հովհաննես Մաղաքյանը բավարարվեց արծաթե մեդալով: Այս արդյունքը միանշանակ գոհացնող է: Շնորհավորենք պատանիների ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանին, նրա օգնականներ Ժիրայր Հովհաննիսյանին, Ռաֆիկ Գոլեցյանին և իհարկե մրցանակակիրներին: