ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի՝ անցյալ տարեվերջի դրամական միջոցները պակասել են նույն տարեսկզբի համեմատ 3000 դոլարով' դառնալով 85.000:

 

Այս մասին են վկայում «Բարձրաստիճան պաշտոնական անձանց և փոխկապակցված անձանց 2014 թվականի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի» տվյալները:

 

Համաձայն 2008 թվականին իր պաշտոնը ստանձնած Սաֆարյանի ներկայացրած փաստաթղթի՝ նրա տարեկան եկամուտը կազմել է մոտ 12 մլն դրամ: Հատկանշական է, որ հայտարարագրում նրա գույքի մասին որևէ տվյալ չկա: