Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Հայաստանի ազագային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ տուրում «Վոլֆսբերգի» հետ պատասխան խաղում:

Հիեցնենք, որ դորտմունդցիները հաղթել էին 5:0 հաշվով, իսկ Մխիթարյանը գոլային փոխանցում էր կատարել և հեթ-տրիկ ձևակարպել:

«Մխիթարյանն իսկական պրոֆեսոնալ է, որի հետ կարելի է համեմատականներ տանել: Ուրախ եմ նման ֆուտբոլիստ թիմումս ունենալու համար: Հաճելի է նայել թե ինչպես է նա օգտագործում իր տաղանդը»,- մարզչի խոսքը մեջբերում է Goal-ը: