Ինչպես հայտնել էր MediaMall.am-ը՝ պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

 

Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ։

 

168.am-ի տեղեկություններով՝ բերման ենթարկված երիտասարդը շատ մտերիմ՝ ինտիմ կապի մեջ է եղել Անի Մաջնունյանի հետ և շատ հաճախ է եղել նրա բնակարանում: Ըստ նույն աղբյուրների՝ բնակարանից հայտնաբերվել են նրանց լուսանկարները, որոնք ներգրավվել են գործի քննության մեջ: