ՌԴ-ի հետ հակամարտությունը լուծելու եւ առեւտրական-հումանիտար հարաբերությունները վերականգնելու համար Վրաստանը վերջին ժամանակներս զգալի քայլեր Է արել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է օգոստոսյան պատերազմի 7-րդ տարելիցի կ ապակցությամբ:

 

 

«Վրաստանի կառավարությունը մի շարք կարեւոր քայլեր Է արել Ռուսաստանի հետ հակամարտությունը թուլացնելու նպատակով, ինչի արդյունքում երկու պետությունների միջեւ սկսվել Է առեւտրական, մշակութային եւ հումանիտար հարաբերությունների վերականգնումը: Վրաստանի կառավարությունն այսուհետեւ Էլ կշարունակի Մոսկվայի հետ ապաԷսկալացման քաղաքականության իրականացումը»,-ասված Է ԱԳ նախարարության օգոստոսի 7-ի հաղորդագրության մեջ:

 

 

Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը կշարունակի դիվանագիտական ու քաղաքական բոլոր լծակների օգտագործումը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, հաղորդել Է Sputnik-ը: