Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միքսերը կոչ է արել թարմացնել ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագիրը: «Արձագանքման պատրաստ լինելու համար անհրաժեշտ է վերանայել ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանը, զարգացնել նախազգուշացման համակարգեր, նախապես զենք և զինամթերք տեղակայել և որ դաշնակիցները գտնվեղ այստեղ (Բալթյան երկրներում)»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալութ յունը, Տալինում ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ հանդիպմանը նշել է էստոնացի նախարարը:

 

Հանրապետական կոնգրեսական Ռոբ Ուիթմանն, իր հերթին, կարևորել է ԱՄՆ ուժերի ներկայությունը այդ տարածքում: Ուիթմանն օրինակ է բերել ՆԱՏՕ-ի կողմից Արևելյան Եվրոպայի երկրներին տրմադրվող օգնությունը «Եվրոպական վերահավաստատման նախաձեռնություն» (European Reassurance Initiative) ծրագրի շրջանակներում: Այս ծրագրով ԱՄՆ-ը օգնում է դաշնակիցներին զարգացնել ռազմական ենթակառուցվածքները:

 

2015 թվականին ԱՄՆ-ը Էստոնիային կտրամադրի 68 մլն դոլար: