Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Վոլֆսբերգի» հետ պատասխան խաղում «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին են անդրադաձել թիմակիցները, տեղեկացնում է bvb.de-ն:

Մարսել Շմելցերը մասնավորապես նշել է.

«Նա միշտ շատ է աշխատում թիմի համար, եթե նույնիսկ դա երբեմն նրան չի հաջողվում: Ուրախ եմ, որ նա մեզ մոտ է խաղում և կարծում եմ, որ Մխիթարյանն ուժեղ մրցաշրջան կանցկացնի»:

«Նրա հետ խաղալը մեծ հաճույք է: «Վոլֆսբերգի» դեմ խաղում Մխիթարյանը իր երեք գոլով հանդիպման ֆուտբոլիստն էր», -նշել է Յուլիան Վայգլը:

Իսկ Մատս Հումելսը իրեն անվանել է Մխիթայանի մեծ երկրպագու: