Օգոստոսի 9-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 SR 711 պ/հ (վարորդ' 1966 թ. ծնված Տ. Ս.) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 29 OL 454 պ/հ (վարորդ' 1988 թ. ծնված Վ. Հ.,) ավտոմեքենաները, այնուհետև «Օպել Աստրա»-ն հարվածել է կանգառում կանգնած քաղաքացու (1990 թ. ծնված Ք. Հ.), ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ:

 

 

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

 

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: