Ճապոնիայի կայսրուհի Միտիկոյին, որն օգոստոսի 9-ին ամբողջական բժշկական հետազոտություն Է անցել Տոկիոյի պետական համալսարանին կից հիվանդանոցում, տրվել Է սրտի իշեմիկ հիվանդություն ախտորոշում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել Է կայսերական արքունիքի գործերի վարչությունը:

 

Այնտեղ ընդգծել են, որ վիրահատության կարիք չկա, սակայն 80-ամյա Միտիկոյին կարող Է անհրաժեշտ լինել լրացուցիչ բուժում, եթե նրա վիճակը վատանա:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ 80-ամյա կայսրուհին ընթացիկ տարվա հունիսից սկսել Է գանգատվել կրծքի ցավերից, ինչից հետո կատարվել Է Էլեկտրասրտագրություն: 2011 թվականին Միտիկոյի մոտ արդեն դիտվել Էին համանման ախտանշաններ, եւ 2012 թվականին նրան կորոնար շունտավորում Էին արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: