Լեհաստանի Վրոցլավ քաղաքի քաղաքային խորհրդի որոշմամբ' Վրոցլավի կենտրոնում գտնվող Ստարե Միաստո թաղամասի Դոմինիկյան եկեղեցու հարևանությամբ և Կլեմենս Յանիցկու փողոցի վրա գտնվող հրապարակն անվանակոչվել է «Հայկական»: Այդ հրապարակում տարիներ առաջ տեղադրվել էր հայկական խաչքար: