Իրաքյան օդային ուժերը 64 ահաբեկիչ են սպանել Քիրքուքի Մաքիշիֆա և Հուեյջա շրջանների նրանց թաքստոցների ու դիրքերի ռմբակոծության արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի տեղեկատվական աղբյուրի փոխանցմամբ օդային ուժերը հետախուզական ուժերի հետ համագործակցությամբ հարձակում են գործել Մաքիշիֆա շրջանում «Իսլամական պետության» թաքստոցի վրա, որի արդյունքում 49-ը ահաբեկիչներ են սպանվել: Ռմբակոծության է ենթարկվել Քիրքուքի Հուեյջա շրջանում ահաբեկիչների տեղեկատվական նստավայրը, որի արդյունքում 15 ահաբեկիչներ են սպանվվել:

 

 

Իրաքյան բանակն ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ է իրականացրել Անբարի և Սալահ ադ Դինի նահանգներում: Մասնավորապես Սալահ ադ Դին նահանգում 23 ահաբեկիչներ են սպանվել:

 

 

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանո ւմը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: