Միացյալ Նահանգները Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայից հարվածել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին տեղեկություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

 

 

Հարվածներ հասցվել են F-16 տեսակի ռազմական ինքնաթիռներով: Գործողությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

 

Օգոստոսի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը' Պենտագոնը, Ինջիրլիքի ռազմաբազ էր ուղարկել վեց F-16 տեսակի ռազմական ինքնաթիռ և 300 հոգանոց զինվորական անձնակազմ' ԻԼԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով: