Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ փայատիրոջ ներկայացուցիչ Ռալֆ Յիրիկյանի հետ օգոստոսի 13-ին այցելել է Ստեփանակերտի «Թումո» կենտրոն՝ ծանոթանալու այնտեղ ընթացող շինարարական աշխատանքներին: Շրջելով կենտրոնի սենյակներով՝ վարչապետն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ և համապատասխան պաշտոնատար անձանց տվել նոր հանձնարարականներ, որպեսզի ուսումնական կենտրոնը շահագործման հանձնվի սեպտեմբերին:

 

 

Շենքի՝ ավարտին մոտեցող վերակառուցման համար «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հատկացրել է շուրջ 150 մլն դրամ գումար, իսկ սարքավորումները ձեռք կբերվեն «Հայ բարեգործական ընդհանուր միության» կողմից: Ըստ պատասխանատուների զեկուցման՝ Ստեփանակերտի «Թումո» կենտրոն կարող են հաճախել Արցախի 500-ից ավելի 7-17 տարեկան երեխաներ՝ տարբեր բնակավայրերից: