Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կպահանջի Ադրբեջանի իշխանություններից Լեյլա և Արիֆ Յունուսների դեմ կայացրած վճռի ամբողջական մանրամասները և մեղադրյալների դեմ ներկայացված փաստացի ապացույցները:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ գլխավոր քարտուղարի գրասենյակից, հիմք ընդունելով Ադրբեջանի դատական համակարգում առկա համակարգային խնդիրները և իրավապաշտպանների ու լրագրողների դեմ դատական գործերի շատացման մտահոգիչ միտումը' Յագլանդը կարծում է, որ Յունուսների դեմ կայացված վճիռն ի վերջո պետք է քննվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:

 

 

ԵԽ գլխավոչ քարտուղարը նաև շեշտել է, որ Ադրբեջանում նման զարգացումները բացասական ազդեցություն են ունենում նաև խոսքի և արտահայտման ազատության ընդհանուր իրավիճակի վրա: