Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխանական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Խալեդ ալ Խոջան և սիրիական ընդդիմության անդամները ռուսական ղեկավարության հետ չեն քննարկել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին փոխելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչե լով միջազգային լրատվամիջոցները, այս մասին նշել է կոալիցիայի ղեկավարը' ավելացնելով, որ Սիրիայում 23 միլիոն մարդ գոյություն ունի, որոնցից շատերը հեռացել են այնտեղից: Այնուամենայնիվ, կան մարդիկ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ընդդիմության մեջ, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել երկրի պատասխանատվությունը և ղեկավարումն անցումային փուլում:

 

 

Նա նաև տեղեկացրել է, որ փոխհամաձայնություն չի եղել ռուսական կողմից այն մասին, թե ինչպիսի սցենարներ է առաջարկում կոալիցիան Սիրիայի ապագայի վերաբերյալ: Ռուսական կողմը նշել է, որ Սիրիան կարող է վերածվել երկրորդ Իրաքի, որտեղ կլինի իշխանության ինստիտուտների ճգնաժամ:

 

 

«Մենք ցանկանում ենք պահպանել իշխանության ինստիտուտները և իր սկզբունքները»,- պարզաբանել է Խալեդ ալ Խոջան' ավելացնելով, որ նման մոտեցումն ընդունվել է ռուսական ղեկավարության կողմից: