Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ գավառում հուլիսի 20–ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է ևս մեկով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, 26 օր հիվանդանոցում բուժում ստանալուÖ հետո մահացել է 19-ամյա Մերթ Ջոմերթը:

 

Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստերի երիտասարդական ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին ելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Կատարվածի հետևանքով զոհվել է 33 մարդ, վիրավորվել' 102-ը: Ահաբեկչության պատասխանատու է հայտարարվել «Իսլամական պետությունը»: