Օգոստոսի 15-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին' Մարգահովիտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ZA 340 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ կողաշրջվել դեպի հարակից ձորակը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' 1967 թ. ծնված Մ. Շ.-ը, 1967 թ. ծնված Ռ. և 1988 թ. ծնված Է. Ս.-ները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր' 1960 թ. ծնված Գ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ժամը 03.00-ի սահմաններում մահացել է: