Օգոստոսի 15-ին, ժամը 15.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտակայքում' «Անի» կայարանի ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար:

 

Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Անիի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ' 1963 թ. ծնված Կարապետ Ավետիսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և Գյումրի քաղաքի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել' 02.05-ին: Այրվել է 400 հա խոտածածկույթ:

 

ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարությունը խոր վշտով ցավակցում է հարազատներին և գործընկերներին: