Օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից: Դիակի մոտ հայնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ, որում գրված է, որ խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ: 

Գ. Մկրտչյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա և որպես տնօրեն և սեփականատեր Երևանում զբաղվում էր ժամացույցների ներմուծմամբ: Նա Երևանում գործող ճանաչված ժամացույցի խանութի սեփականատերն էր:

Մանրամասներն` այստեղ: