Էլբրուսի լանջին հայտնաբերել են, ենթադրաբար, երեք լեհ ալպինիստների մարմինները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայության ղեկավար Կանտեմիր Դավիդովը:

 

«Ուղղաթիռով Էլբրուսի արեւմտյան գագաթի շրջաթիռի շնորհիվ 5,4 հազար մետր բարձրության վրա հայտնաբերվել են, ենթադրաբար երեք լեհ ալպինիստների մարմինները».- ասել Է նա:

 

«Ներկայում որոշվում Է, թե ինչ եղանանկով նրանց իջեցնեն լեռից՝ ցամաքային թե օդային»,- հավելել Է գործակալության զրուցակիցը:

 

Օգոստոսի 17-ին Էլբրուսի թամբարդի հյուսիսում (ծովի մակերեւույթից մոտավորապես 5,3 հազար մետր բարձրության վրա) փրկարարները հայտնաբերել են ուսապարկ եւ անձնագիր, որոնք, ինչպես ենթադրվում Է, պատկանում են կորած երեք ալպինիստներից մեկին: