Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին՝ Թաիլանդում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:

 

 

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին և Թաիլանդի բարեկամ ժողովրդին ուղղված ցավակցական հեռագրում Նախագահ Սարգսյանը մաղթել է զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում: