ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ստորաբաժանումների և տարծքային կառույցների ղեկավարների հետ։ Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համ աճարակաբանության, հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության, շրջակա միջավայրի հիգիենայի, աշխատանքի հիգիենայի, ճառագայթային և քիմիական անվտանգության, ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության, աղիքային և սեռավարակների համաճարակաբանության և մյուս բաժինների ղեկավարները նախարարին են ներկայացրել ոլորտներում իրականացված և ընթացիկ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև բարձրացրել են առկա խնդիրները։ Արմեն Մուրադյանը հանձնարարել է խոր վերլուծություններ կատարել ի րականացվող ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների արդյունքները գիտական հենքի վրա չափագրելու համար։

 

 

Նախարարը կարևորել է կենտրոնի դերը հիվանդությունների կանխարգելման, հանրային առողջապահական ծրագրերի իրականացման գործում հանրային կարծիք ձևավորելու գործում: «Մեզ համար առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է։ Հանրային առողջապահական ծրագրերը մշակելիս կենտրոնը մեր հենարանը պետք է լինի»,-ասել է Արմեն Մուրադյանը' նշելով, որ կենտրոնն ունի անհրաժեշտ ներուժը, մասնագիտական պատրաստվածությունն իր առջև դրված խնդիրները լուծելու համար:

 

 

Հանդիպման ժամանակ նշվել, է, որ կանխարգելիչ, հանրային առողջապահական ծրագրերի արդյունքները տեսանելի են դառնում տարիների ընթացքում: 1995 թվականին, երբ երկրում արձանագրվում էր 45.5 հազար ծնունդ և շուրջ 31 հազար աբորտ, և ներդրվում էր ընտանիքի պլանավորման ծրագիրը, խիստ բացասական արձագանքներ են եղել անգամ հանրային ճանաչում ունեցող անհատների կողմից։ Այսօր ծրագրի արդյունքում լուրջ հաջողություններ են արձանագրվել. վերարտադրողական տարիքի կանանց շրջանում աբորտների միջին թիվը կրճատվել է շուրջ 3 անգամ, հղիության արհեստական վիժումները դարձել են անվտանգ։ Մինչև հիմա ընդդիմացողներ կան անգամ պատվաստումներին։ Մինչդեռ այս ծրագրի հաջողություններն ակնհայտ են ոչ միայն մեզ համար: Այդ մասին նշում են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները. եթե 2005 թվականին երկրում արձանագրվել էր կարմրուկի 6.000 դեպք, ապա իրականացված միջոցառումների արդյունքում այս տարի ունեցել ենք 22, այն էլ' հիմնականում բերովի դեպքեր:

 

 

Այս առումով ընդգծվել է հանրային առողջապահական ծրագրերն առավել արդյունավետ միջոցներով բնակչությանն իրազեկելու կարևորությունը: Նախարարը մի շարք հանձնարարական է տվել աշխատանքներն առավել ճկուն և արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։