Տյանցզինում (Հյուսիսային Չինաստան) սկսվել Է «Ժույհայ» լոգիստիկական ընկերության պահեստի տարածքի լիակատար մաքրումը, որտեղ օգոստոսի 12-ին տեղի են ունեցել մի շարք աղետալի պայթյուններ: Ինչպես օգոստոսի 20-ին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, պաշտպանական զգեստներ եւ հակագազեր հագած բանվորներն առավել տու ժած գոտում հավաքում են ոչ միայն բեռնարկղների եւ սարքավորանքի բեկորներն, այլեւ գրունտի վերին շերտը: Վտանգավոր քիմիկատներով վարակված գրունտը բեռնատարներով դուրս Է տարվում եւ թաղվում:

 

Մինչդեռ, բնակիչների մի մասը հրաժարվում Է վերադառնալ աղետից տուժած մերձակա տներ՝ Չինաստանի կառավարությունից պահանջելով գնել իրենց բնակարանները: Տյանցզինի իշխանությունները, ինչպես հաղորդում Է Xinhua գործակալությունը, համաձայնել Է գնելու այն բնակարանները, որոնք հետազոտման արդյունքներով վթարային կճանաչվեն:

 

Տարբեր չափերով վնասված Է 17 հազար բնակարան, ասված Է հաղորդագրության մեջ, լրջորեն տուժել Է յոթ բնակելի համալիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: