Օգոստոսի 5-ին միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղի նախագահ' գնդապետ Գրիշա Սարգսյանի հրավերով 5-օրյա այցով Հայաստան էր ժամանել Լեհաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի միջազգային ոստիկանական ասոցացիայի նախագահ, գեներալ Ֆրիդերուկ Օրեպուկը, փոխնախագահ Արկադիուս Սկրզուցուկը, գլխավոր քարտուղար Յադսեկ Կվաշնեվսկին եւ այլ անձինք:

 

 

«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին ՀՀ ՄՈԱ-ի նախագահ Գրիշա Սարգսյանը, ՀՀ-ում Լեհաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Մարեկ Մարկովիչը և մի շարք պատասխանատու անձիք:

 

 

Պատվիրակության այցի ընթացքում կազմակերպվեցին և անցկացվեցին մի շարք բազմաբնույթ և բազմաբովանդակ միջոցառումներ: Այդ թվում՝ ստորագրվեցին փոխհամագործակցության մի շարք պայմանագրեր:

 

 

Օգոստոսի 10-ին կազմակերպվեց ճաշկերույթ, որի ժամանակ տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:

 

 

Օգոստոսի 11-ին Լեհաստանի պատվիրակությունը մեկնեց Հայաստանից:

 

 

ՄՈԱ –ի Հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են նաեւ, որ նոյեմբերին Հայաստան է այցելելու Իսրայելի միջազգային ոստիկանական ասոցացիայի պատվիրակությունը, նախագահ՝ գեներալ Յակոբ Տեռնորի գլխավորությամբ: Բացի այդ, Հայաստանի ՄՈԱ-ի պատվիրակությունը գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ից 18-ը Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 15-րդ միջազգային կոնֆերանսին, իսկ հոկտեմբերի 13-18-ը՝ Կիպրոսում կայանալիք համաշխարհային գագաթաժողովին: