Վերագրվող հանցագործությունների դեպքում խոսքը ենթադրյալ հանցագործության մասին, իսկ հանցագործության դեպքում պետք է պարզել, թե ովքեր են մեղավորները և համապատասխան եզրակացության հանգել: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին' ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

 

 

«Եթե մարդուն մեղադրում են լուրջ արարքի մեջ, անհրաժեշտ է, որ իրավապահ մարմինները կատարեն բոլոր քայլերը, որպեսզի բացահայտեն իրականությունը: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ մարդկանց մեղադրում են հանիրավի: Կարող է մարդն անմիջական որևէ մասնակցություն չունենալ, յուրաքանչյուրս առիթ ունեցել ենք անցնել նման իրավիճակով, այդ թվում և ես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Հարությունյանը:

 

 

Նախարարը վտանգավոր է համարում ասեկոսեների և ընդամենը հայտարարությունների հիման վրա խոր եզրակացություններ անելը:

 

 

«Ասեկոսները կարող են վերաբերել յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի: Այնուամենայնիվ, հասկանալով, որ կա հանրային հետաքրքրություն, խորհուրդ կտայի սպասել իրավապահ մարմիների կողմից արված հայտարարություններին»,-ասաց Հարությունյանը:

 

 

Մի քանի օր առաջ Արսեն Ավետիսյանը կինը հայտարարություն էր տարածել, ըստ որի' Ռուբեն Հայրապետյանը և իր թիկնապահները ծեծի են ենթարկել իր ամուսնուն: Ավետիսյանը տեղափոխվել էր հիվանդանոց' քթի ջադվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: