Ստամբուլի Էսենյուրթ շրջանում զինված հարձակում է տեղի ունեցել Քըրաչի ոստիկանական կենտրոնի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, երկու հարձակվողներ հրացաններով կրակ են բացել չորս հարկանի ոստիկանական կենտրոնի վրա: Ոստիկանության պատասխան կրակից հետո հարձակվողները փախուստի են դիմել:

 

Նրանց հայտնաբերելու համար հատուկ գործողության ոստիկանները ոստիկանական ուղղաթիռի աջակցությամբ որոնում են սկսել Էսենյուրթի շրջանում: