Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին՝ ժամը 20.23.-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում տեղի ունեցել է ավտովթար. կա տուժած անհրաժեշտ է օգնություն:

 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ պարզվել է որ, «ԿամԱԶ» մակնիշի 99 AA 899 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Ջ.) բախվել է ծառին:

 

Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, Ա. Ջ.-ը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ մահացել է:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

 

Լուսանկարը՝ shamshyan.com