Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին oգոստոսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում իրար են բախվել 1969թ. ծնված Գնել Օհանյանի վարած «ՎԱԶ-2112» և «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ. Օհանյանը և 2 ուղևորները, «Միցուբիշի Իո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

 

Ժամը 3.30-ին Երևան քաղաքի 1-ին համալսարանական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված Գնել Օհանյանը գիտակցության չգալով մահացել է:

 

 

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: