Օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ տարեց մարդու նկատմամբ ոստիկանի բռնությունը հերթական անգամ բացահայտեց ռեժիմի դեմքը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Հիմնադիր խորհրդարանը:

 

 

Հայտարարությունում նաև ասվում է. «Այս դեպքը դարձյալ պետք է սթափեցնի եւ հիշեցնի բոլորիս, որ ռեժիմը հանցավոր, հակահայ եւ հակամարդ է միաժամանակ:

 

 

Ուստի ռեժիմից իրավունք եւ օրենք ակնկալելու փոխարեն պարտավոր ենք բոլոր ջանքերը կենտրոնացնել ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման եւ ժողովրդի մոբիլիզացիայի ուղղությամբ, որպեսզի օր առաջ կարողանանք հեռացնել նրան եւ ազատագրել մեր երկիրը»:

 

 

Հիշեցնենք, որ ոստիկանն ակցիայի ժամանակ ապտակել եւ հայհոյել էր 67-ամյա Հակոբ Նազարյանին: Ակցիայի ժամանակ ոստիկանի կողմից տարեց քաղաքացուն ապտակելու փաստի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Ավելի ուշ միջադեպի «հերոս» ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: