Տարեց տղամարդուն ապտակած ոստիկանը հանրության ներողամտությունն է հայցում իր կատարած արարքի համար: Ոստիկանը նշել է, որ գիտակցում է իր սխալը: «Ես ուզում եմ ներողություն հայցել իմ գործընկերներից, հանրությունից ու քաղաքացիներից, քանի որ դրևսորել եմ ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ: Գիտակցում եմ իմ կատարած սխալը և պատրաստ եմ համապաստախան պատասխանատվություն կրել իմ բոլոր գործողությունների ու արարքների համար»,- ասել է ոստիկանը:

 

 

«Թե ինչու է ապտակել» հարցին' ոստիկանը տվեց հետևյալ պատասխանը. «Հիմա ծառայողական քննություն է իրականանում, ես իմ բոլոր բացատրությունները կտամ, դուք կծանոթանաք դրանց»:

 

 

 

Տեսանյութը՝ 1in.am