Օգոստոսի 26-ին, ժամը 04.01-ին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել Աստրա» մակնիշի KTK 311 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդ' 1965 թ. ծնված Մ. Հ.-ը և ուղևոր' 1992 թ. ծնված Ա. Ք.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: