WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը թվիթերյան իր էջում մարտահարվեր է նետել միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ֆելիքս Շտուրմին:

Աբրահամը մասնավորապես կատարել է հետևյալ գրառումը

«Արի մենամարտենք' այժմ կամ երբեք»:

Նշենք, որ Շտուրմը իր վերջին մարտը անցկացրել է մայիսի 9-ին և մրցավարների միանձնյա որոշմամբ զիջել Ֆյոդոր Չուդինովին:

Աբրահամը անցյալ ամիս Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում պաշտպանել չեմպիոնական տիտղոսը' մենամարտի 6-րդ ռաունդում հաղթանակ տոնելով տեխնիկական նոկաուտով: