Իրանը գործարկել է գազի համալիր մշակման կայանք, որը թույլ կտա ավելի քան կրկնակի ավելացնել բնական գազի մատակարարումը Կովկասյան շրջանի և Անատոլիայի երկրներ: Այս մասին հայտնել է PressTV-ն, որի տվյալներով' սա թույլ կտա ավելացնել իրանական գազի արտահանումը այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն' օրեկան 24-ից մինչև 56 միլիոն խորանարդ մետր:

 

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ Իրանական ինժեներական ընկերության նավթային արդյունաբերության գծով տեխնիկական տնօրենի հայտարարության համաձայն' գազի համալիր պատրաստման կայանքը թույլ կտա իրանական գազի մուտքն այդ երկրներ հասցնել օրեկան մինչև 60 միլիոն խորանարդ մետր: